HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետության գերակայություն. պետպատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների  տնօրենները և ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2012 թվականի անելիքներն ու գերակայությունները, ոլորտում նախատեսվող փոխությունները:

ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին, նշել է, որ մասնագիտական կրթության զարգացումը պետության գերակայություններից է և այդ հանգամանքով պայմանավորված 2012 թվականից նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետական պատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով: «Դա չի նշանակում, որ բոլոր մասնագիտությունների համար 50 տոկոսով պետպատվերի մեխանիկական ավելացում է լինելու: Պետպատվերը բաշխվելու է ըստ պետության  գերակայությունների` հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության պահանջարկը: Ուզում եմ հատուկ նշել, որ  մարզային ուսումնական հաստատություններին առաջնահերթություն է տրվելու»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ  պետության միջոցներով արդյունավետ կրթություն կազմակերպելու  տեսանկյունից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը  չափազանց կարևոր է:

Անցյալ տարվանից նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հանվել են: Ա.Աշոտյանն այս նորամուծությունը  գնահատել է դրական և նշել, որ նույն մոտեցումը պահպանվելու է նաև այս տարի: Նախարարն հանձնարարել է, որ դիմորդների համար ուսումնական հաստատությունների կողմից ընդունելության հետ կապված խնդիրներ և արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: «Աշխատեք այնպես, որ ծնողների ու դիմորդների կողմից դժգոհություններ չլինեն: Նկատի ունեցեք ցանկացած դժգոհություն, «Թեժ գծի» կամ սոցիալական ցանցի  ահազանգ ուսումնասիրվելու է, և եթե այն հիմնավոր է, ապա մոտեցումը կտրուկ  է լինելու»,- նշել է Արմեն Աշոտյանն ու հավելել, որ նախարարությունը որդեգրել է հանրային առողջ կարծիք ձևավորելու և այդ կարծիքի հետ հաշվի նստելու քաղաքականություն:

Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին` նախարար Ա. աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից խստացվելու է վերահսկողությունը միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական կարգապահության նկատմամբ: Նախարարն հավելել է, որ քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները բուհերի ընդունելության քննություններն հանձնելու են միասնական համարգով` ԳԹԿ-ում:

Նկատի առնելով, որ առաջիկայում մեր երկրում համապետական ընտրություններ են լինելու` ԿԳ նախարարը կրկնել է իր մինչ այդ հրապարակավ արած հայտարարությունը` կրթական հաստատությունները զերծ պահել քաղաքական գործընթացներից: «Ուսումնական հաստատություններում արգելվում է ցանկացած քաղաքական գործընթաց և քարոզչություն»,- շեշտել է նախարարը: 

Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են  քոլեջների և ուսումնարանների ֆինասավորմանը, միջին մասնագիտական կրթական համակարգից բուհ անցմանը և այլ խնդիրների:

Մեկնաբանություններ (1)

es em
mard armanuma inchi petq e pet hamalsaranum hunakan bajnum 2 otar lezvi qnnutyun handznen ev ruseren ev angleren ibr ruseren inchi hamar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter