HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի ոստիկանները բերման են ենթարկել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Մի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել։ Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկեց ոստիկանության Արարատի բաժին։ Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվեց։ Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է։ Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի երեք պարկուճ։ Դրանք վերցվեցին ու փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter