HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Երևանի N6 արհեստագործական ուսումնարանին նոր տարածք հատկացրեց 

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Երևանի N6 արհեստագործական պետական ուսումնարանից հետ վերցնել անշարժ գույք՝ ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Մասնավորապես՝ ուսումնարանից հետ վերցվեց 1262 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենք, օժանդակ շինություն, պահակատուն և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս։ Այս տարածքները ուսումնարանին ամրացվել էին Կառավարության 2014 թվականի որոշմամբ։

Իսկ ուսուսմնարանը ստացավ նոր տարածք N 185 հիմնական դպրոցի մասնաշենքից։

Նախարարության հադորդմամբ՝ N6 արհեստագործական պետական ուսումնարանը իր գործունեությունն իրականացնում է վթարային շենքում, որի վերաբերյալ կազմակերպության տնօրենը դիմել է նախարարություն ուսումնական գործընթացն այլ շենքում իրականացնելու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter