HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը որոշեց ԱԱԾ-ի գիտաուսումնական կենտրոնին նոր շենք հատկացնել

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության միջև տարածքներ փոխանակել։

Մասնավորապես՝ ՊՆ-ից ԱԱԾ-ին հատկացվեց Նոր Նորք վարչական շրջանում գտնվող վարչական շենքն և շինությունը, որի փոխարեն ԱԱԾ-ն նախարարությանը տրամադրեց  Այգեստան 9-րդ փողոցում տեղակայված շենքը։

ԱԱԾ-ն նոր հատկացվող տարածքում տեղակայելու է գիտաուսումնական կենտրոնը։

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ Այ­գես­տան փողոցում գտնվող շենքի մակերեսը չի բավականացնում ինչպես ԱԱԾ գիտա­ուսումնական կենտ­րոնի ամբիոնների պատ­շաճ կահա­վորման, այնպես էլ դասախոսների տեղակայման և վերջին­ներիս անհրաժեշտ աշ­խատանքային պայմաններով ապահովելու համար: Բացի այդ, շենքի բակային տարածքը չափազանց փոքր է գիտաուսումնական կենտրոնի ունկնդիրների հետ շարային պարապմունքներ անց­կացնելու համար:

«Շենքն իր բակային տարածքով տեղա­կայ­ված է Երևանի ամենախիտ բնակեցված թաղամասերից մեկում, ունի մոտեցման մեկ ճանա­պարհ, հարևանությամբ են գտնվում բազմաթիվ բազմաբնա­կարան շենքեր և գործում մի շարք հաստատություններ, ինչը ևս լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում աշխա­տանք­նե­րի պատշաճ կազմակերպման և ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ունկնդիր­ների հետ պարապմունքների անցկացման համար»,- հայտնել է ԱԱԾ-ն։

Ծառայությունը ընդգծել է նաև, որ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի աշխա­տանք­նե­րի պատ­շաճ կազ­մակերպման և կատարման համար անհրաժեշտ են նաև մի շարք այլ օժանդակ տա­րածք­ներ, որոնք ներկայիս շենքում տեղակայելը հնարավոր չէ: Մասնավորապես՝ համա­ժողովների սրահ, հանրակացարան և հյուրանոցային համար­ներ` մար­զերից ժամա­նող ունկնդիր­ներին ու ԱԱԾ գիտա­ուսում­նա­կան կենտրոն այցելող հյուրերին ընդունելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter