HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 8-ին Ավանում համայնքապետի արտահերթ ընտրություն կանցկացվի

Դեկտեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Ավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ավանի համայնքապետ Սաշա Թորոսյանը օգոստոսի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել և օգոստոսի 7-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Նշենք, որ Թորոսյանը Ավանի ղեկավար էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter