HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Ջրվեժ համայնքին հող օտարեց՝ ակնկալելով դրա ֆինանսական մուտքերով մանկապարտեզ կառուցել

Կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքին 2,01378 հա մակերեսով հողամաս օտարվեց։

Ինչպես գործադիր ներկայացված նախագծում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Կառավարությունը 2005 թվականին Ջրվեժ համայնքի գլխավոր հատակագծում կատարել է փոփոխություն։ Դրա արդյունքում որոշվել է 2,01378 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրի նշանակության, սակայն փոփոխված այդ տարածքը մնացել է որպես պետական սեփականություն։ Արդյունքում՝ պատմամշակութային արժեք չներկայացնող հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին:

«Նշված տարածքը համայնքային սեփականություն դառնալուց հետո ակնկալում ենք ունենալ շուրջ 90,5 մլն դրամի մուտք համայնքի բյուջե, որը նախատեսվում է ներդնել նոր կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարությանը»,- հայտնել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter