HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհաշինության ոլորտի գույք փոխանցվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետ վերցվեցին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող գույքերը և փոխանցվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցվեց երկաթուղի, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին ի պահ հանձնված 1764 ճանապարհային նշաններ, սահմանային և միջպետական ավտոճանապարհներ։

Նշենք, որ փոփոխությունը պայմանավորված է Կառավարության կառուցվածքի փոփոխությամբ, որով հունիսի 1-ից տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների լիազորությունները վերապահվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter