HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզահամերգային համալիրում ռեստորան կկառուցվի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի 1-ին հարկից 246 քառ. մետր և 9-րդ հարկից 529 քառ. մետր մակերեսով տարածքներ վարձակալությամբ տրամադրել «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը, որը այդ տարածքներում կառուցելու է ռեստորանային համալիր։

Ընկերությանն այս տարածքները վարձակալությամբ ստացավ 10 տարի ժամկետով՝ ամսական 3 միլիոն դրամ վարձավճարով։ Վարձավճարի 20 %-ն ուղղվելու է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի բյուջե, իսկ մնացած 80 %՝ պետական բյուջե։

Ընկերությունը պարտավորվել է 6 ամսվա ընթացքում կատարել 356 միլիոն դրամի ներդրում, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter