HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի նախկին օգնականը` գլխավոր հյուպատո՞ս

Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին Օդեսայում գլխավոր հյուպատոս կնշանակվի ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնական Գեորգի Մուրադյանը: Վերջինս ԱԺ-ից դուրս եկավ, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց:

Նշենք, որ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը' նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 13-ին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի Օդեսա քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն:

Գեորգի Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե տեղեկություն չունի, որ գլխավոր հյուպատես է նշանակվելու: «Ճիշտն ասած, ես նման տեղեկություն դեռեւս չունեմ: Ես հեռուստատեսությամբ տեսել եմ, որ հանրապետության նախագահը Օդեսայում հյուպատոսարան բացելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, բայց այնտեղ իմ անունը չեմ նկատել»,-ավելացրեց Գեորգի Մուրադյանը:

Լուս.`-ը Գ. Մուրադյանի Facebook-ի էջից

Մեկնաբանություններ (1)

Kaxakaci
Mtam lur chuni

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter