HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

277 միլիոն դրամ հատկացվեց ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու սոցիալական նպաստներ տալու համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 277 միլիոն դրամ հատկացնել ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստ ստացողների աջակցությանը։ Գումարը տրամադրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նախարարության հաղորդմամբ՝ լրացուցիչ գումարի պահանջը պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով։

Մասնավորապես՝ նպաստառուների աջակցության համար 2019 թվականի բյուջեով տարեկան ծախս է սահմանվել 64 418 շահառուի հաշվարկով, սակայն նպաստի իրավունք ձեռք բերած շահառուների քանակը օգոստոսի դրությամբ եղել է 67 163: Այդ վճարները հատկացնելու համար Կառավարությունը տրամադրեց 257 միլիոն դրամ, 19 միլիոն դրամ էլ՝ կենսթոշակների ապահովման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter