
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են նրան անհապաղ ազատ արձակել Քոչարյանի դիմումի գործով ՍԴ որոշման հիմքով:
Նշենք, որ ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումը, եկել է եզրահանգման, որ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելը ճանաչվել է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
Ընդհանուր իրավասության դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին:
Մեկնաբանել