HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շենգավիթի դատարանի մոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած միջադեպերից հետո բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա նշեց, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտից բերման էր ենթարկվել երեք քաղաքացի, մեկը` հրավիրվել ոստիկանություն:

Նշենք, որ ոստիկանությունում է հայտնվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Վերջինս դատարանի բակում հարվածել է մի կնոջ, որը, Հարությունյանի պնդմամբ, իրեն անվանել է թուրք, ինքն էլ հարվածել է:

Դատարանի բակում տեղի ունեցած մեկ այլ միջադեպից հետո էլ քաղաքացիներից մեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:  Դատարանի դիմաց գտնվող քաղաքացիների պնդմամբ՝ տուժածին ծեծի են ենթարկել  Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նախնական ախտորոշմամբ՝ հիվանդանոց տեղափոխված քաղաքացու մոտ առկա է աջ սրունքի վերին երրորդական զույգ ոսկրերի կոտրվածք: Այս միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter