HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կառավարությունից թերի ֆինանսավորման գումարն է պահանջում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կառավարության պահուստային ֆոնդից մոտ 52 միլիոն դրամ է պահանջում՝ աշխատակիցների աշխատավարձային ֆոնդն ապահովելու համար։ Այս գումարից մոտ 40 միլիոն դրամը նախարարությունը նախատեսում է հատկացնել աշխատողների աշխատավարձերին և հավելավճարներին, իսկ 12 միլիոն դրամը` պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունն այս գումարի հատկացմամբ նախատեսում է խուսափել թերի ֆինանսավորման ռիսկից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդմամբ՝ կառավարությունը հուլիսի 25-ին որոշել է իրենց ենթակայությամբ աշխատող 35 աշխատակցի` աշխատավարձերով, հավելավճարներով, պահպանման այլ ծախսերով (64 մլն դրամի սահմաններում) կրճատել և փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  

«Այսինքն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանման ծախսերը ներկայումս առկա ռեսուրսներով բավարար են միայն 95 հաստիքների համար»,-հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ նախարարության 198 հաստիքով բնականոն գործունեությունն ապահովելու համար պահանջվում է ընդամենը մոտ 52 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter