HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը  էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։ 

Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին և մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։

Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման և  մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։ 

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել  են համապատասխան հանձնարարականներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter