
Հենրիկ Նավասարդյանը թոշակի է անցել
Հենրիկ Նավասարդյանն այլևս Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ չէ, քանի որ թոշակի է անցել։
Այս տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նավասարդյանի պարտականությունները դադարեցվել են օրեր առաջ։ Նրան այս պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինում է Էդգար Գալստյանը։
Նշենք, որ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի երկարամյա պաշտոնյաներից էր։ Վերջինս քաղաքապետարանում աշխատել է 2008թ.-ից՝ որպես տրանսպորտի վարչության պետ, 2009-2011 թվականներին եղել է քաղաքապետի օգնական, 2011թ. փետրվարից արդեն տրանսպորտի վարչության պետն էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել