HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Կուսակցականները զանգվածաբար լքել են ՕԵԿ-ի շարքերը

2008թ. Մարտի 1-ից հետո հազարավոր կուսակցականներ զանգվածաբար լքել են «Օրինաց երկրի» շարքերը: Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աժ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, որը մինչև վերջերս ՕԵԿ անդամ էր:

Կուսակցականների նման պահվածքը Բաղդասարյանը բացատրել է նրանով, որ այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ՕԵԿ ղեկավարը կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանի հետ:

«2008թ. նախագահական ընտրությունների շրջանում Արթուր Բաղդասարյանը կուսակցական բոլոր ժողովներում ասում էր, որ կա երկու տարբերակ' միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կամ ընտրություններին մասնակցել միայնակ: Իշխանությունների հետ համագործակցությունը բացառում էր: Փաստորեն ընտրեց այն տարբերակը, որ մշտապես բացառել է: Մտածել է պետք, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել: Մտածել է պետք, թե ինչու էր Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել նաև Ռոբերտ Քոչարյանը»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է պատգամավորը` ընդգծելով, որ ՕԵԿ քաղխորհրդում ինքը դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու առաջարկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter