HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՏՄ-ն շարունակում է խրախուսել միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անում է հնարավորը գործընթացն անցնցում կազմակերպելու համար:

Որպես 100 տոկոսով սպանդանոցային միս և մսեղիք սպառող հանրային սննդի օբյեկտ, Տեսչական մարմնի կողմից համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «Արտ Լանչ» ապրանքանիշի հիմնադիր «Ռեդի Սթեդի» ՍՊԸ-ին:

Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:

ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս և մսեղիք:

Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ»,- տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter