HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Թումանյանի տունը կգնվի 145 հազար դոլարով. լուրը տխրեցրե՞լ է Վարդան Ղուկասյանին

Երեկ հայտնի դարձավ հայ մեծանուն գրող Հովաննես Թումանյանի թբիլիսյան տան գինը: Բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան գրողի տան դիմաց 145 հազար դոլար է պահանջում: Այս օրերին Թբիլիսիում գտնվող հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում է Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Լեժավայի հետ բանակցություններ է վարել գնի վերաբերյալ: Ինչպես Թբիլիսիից «Հայացք»-ին տեղեկացրեց Լևոն Անանյանը, Լեժավան գնի հարցում զիջումների գրեթե չի գնացել: «Շատ ավելի լավ կլիներ, որ ավելի էժան լիներ, բայց սեփականատերը շատ անդրդվելի էր: Նա տարածքում համարժեք բնակարան էր ուզում: Բայց այդ թաղամասում շատ անհամաչափ բնակարաններ են` մի մասը կիսավթարային են, մի մասը` էլիտար: Ինքը մատը դնում էր էլիտարի վրա, գինը կրկնակի էր լինում` 240 հազար դոլար, մենք էլ մատներս դնում էինք էժանագինի վրա: Քանի որ վերջին խոսքն իրենն էր, վերջապես համաձայնեց, որ այդ գումարը տանք, որը կտնօրինի սեփական հայեցողությամբ»,- պատմեց Անանյանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու պատրաստակամություն են հայտնել Գյումրիի քաղաքապետն ու նրա եղբայրները: Ավելի շուտ, ըստ շրջանառվող խոսակցությունների, ՀՀԿ-ական քաղաքապետին պարզապես «վերևներից» ստիպում են գնել այդ տունը: Լևոն Անանյանից հետաքրքրվեցինք` Վարդան Ղուկասյանը չի՞ դժգոհել` լսելով գնի մասին:

«Ղուկասյանները, Թումանյանին բարձր գնահատելով, իրենց նվիրում են այդ գործին:

Գործարքն արդեն օրերս կկնքվի, և տունը կնվիրվի կամ Վրաստանի հայ համայնքին, կամ եկեղեցուն, ինչպես որ կորոշվի»,- պատասխանեց նա:

Այնինչ Վարդան Ղուկասյանի տրամադրությունը երեկ շատ վատ էր: Ակնհայտ էր, որ տան գնի վերաբերյալ լուրը նրան չէր ուրախացրել և սթրեսի մեջ էր գցել, չնայած որ տակավին վերջերս Վարդան Ղուկասյանը մի շարք լրատվամիջոցներով հայտարարեց, թե իրենք եղբայրներով պատրաստ են գնել այդ տունը: Երեկ Վարդան Ղուկասյանին հարցրինք` պատրա՞ստ են այդքան գումար վճարել` Թումանյանի տունը գնելու համար: Ի պատասխան նա տխուր տոնով ասաց, որ չի ուզում պատասխանել մեր հարցերին:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

Nelson
Պետությունը 100 միլիոն դրամով երկու զուքարան գնեց ,որը համարրժեք է 257700 դոլլարի :Ինչի պիտի էդ մարդը գնի այդ տունը ու նվեր տա :Ազգովի ընկել ենք անկապ գրողների խելքին:Թումանյանը հազար տեղ քեֆ է արել հազար քոզալների հետ քնել հելել....լրիվ դարցնենխ Թանքարան : 100 տոկոսով համոզված եղեխ նա կվերգներ այդ փողրը Գյումրիում միհատ 3-5 հարկանի հասարակ չենխք կկառուցեր անոևան ընտանիխների համար : Ազգիս մտավոռականները թեմա են գտել թբիլիսիի գծով :Թումանյանը քտնում է որ իրեն 2 տուն թանգարաննել է հերիք մուննաթով ու նավսով ցուցամոլաբար քնած տունը պետխ չէ - ԷՍԵ ՈՐ ԿԱ ԹԱՍԴ ԲԵՐ -ԷՍ ԷԼ ԿԵՐԹԱ ՔԱՆՑ ԵՐԱԶՈՒՄ ԹԱՍԴ ԲԵՐ.. կՅԱՆՔՆ ՀՈՍՈՒՄ Է ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ԶՆԳԱԼԷՆ ՄԵԿՆ ԱՊՐՈՒՄ ՄՅՈՒՍՆ ՍՊԱՍՈՒՄ ԹԱՍԴ ԲԵՐ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter