«Հայացք». Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին
Պաշտպանական բյուջեն տարեցտարի մեծացնող Ադրբեջանը նոր պայմանագրեր ունի և առաջիկայում ռուսական զենքի արտահանմամբ զբաղվող հիմնական պետական կազմակերպությունից' «Ռոսոբորոնէքսպորտից» պետք է ստանա ԾՌ-24 մարտական ուղղաթիռներ' թվով 24 հատ, և ԾՌ-17 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ' թվով 40 հատ:
Սա լուրջ համալրում է Բաքվի համար, որովհետև ԾՌ-24 մարտական ուղղաթիռները ամրությամբ և լեռնային պայմաններում արդյունավետության առումով լավագույններից են աշխարհում:
Սակայն Մոսկվայից զինտեխնիկա ձեռք բերելու Բաքվի մտադրությունները սրանով չեն սահմանափակվում: Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, հղում անելով «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավարությանը մոտ կանգնած անանուն աղբյուրին, պնդում է, որ Բաքուն բանակցում է նաև T-90C ժամանակակից տանկերի ձեռքբերման վերաբերյալ:
Սա այն դեպքում, երբ անգամ Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ կոմպլեկտավորված չեն նոր ֆորմացիայի այդ տանկերով, իսկ ԱՊՀ պետություններից ոչ ոք դեռ ձեռք չի բերել դրանք: T-90C կարգի 40 տանկ գնելու պայմանագիր է ստորագրել միայն Թուրքմենստանը: Ղազախստանը և Ադրբեջանը դեռ բանակցում են Մոսկվայի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել