HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

«Այս ընթացքում մենք հասցրեցինք բավականին արդյունավետ աշխատել եւ հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին:

ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:

«Եվ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարեւոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։