Փակ են Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
***
Փետրվարի 16-ի, ժամը 10.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներ ունեցող ավտոմեքենաների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել