Ռուսաստանում հետախուզվողները հայտնաբերվել են Հայաստանում
Երեկ' ժամը 12.35-ին, ոստիկանության ծառայողները Վաղարշապատ քաղաքից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
***
Ժամը 15.45-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից գտնվում էր:
***
Ժամը 12.30-ին ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 47-ամյա մի բնակչի, որը 2011 թ. սեպտեմբերի 1-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուրգանի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել