HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ում անցկացվել են ղեկավարման կետերի մարզումներ

Սեպտեմբերի 17-ին պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: 

Շրջելով ծավալված կետերում՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել է իրականացվող մարզումների ընթացքին, ոլորտի պատասխանատուներից ճշտել ստեղծված իրավիճակում կատարված քայլերն ու կոնկրետ անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատված բացթողումների, զորքերի անընդհատ ղեկավարման և առկա միջոցներն ու հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով, մասնակից հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններն ու տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը հերթական անգամ ցույց են տվել, որ պաշտպանության բանակը ունակ է կատարել իրեն առաջադրված խնդիրը և իրական մարտական գործողությունների վերսկսման դեպքում ապահովել երկրի անվտանգությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter