HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա և հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները դրական գնահատեցին հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշեցին, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը: 

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ առկա է ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է։ Բարձր գնահատվեց Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցությունը։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում: 

Լատվիայի փոխվարչապետի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ առանձանահատուկ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter