HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնի 9 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Տղամարդկանց հավաքականը հանդես է գալու հետևյալ կազմով՝ Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109 կգ): Կանանց պայքարում ընդգրկված են Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

 

լուսանկարը՝ armnoc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter