HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արմավիրի մարզի երեք բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.40-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի շրջանի հրազենային վերք, խորանիստ զարկերակների վնասվածքներ, արտաքին արյունահոսություն, հեմորալգիկ շոկ 3-րդ 4-րդ աստիճանի»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Աղավնատուն գյուղի բնակիչը՝ ծնված 1989թ.: 

Նույն օրը՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել նաև  «Էրեբունի» Բ/Կ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել նույն գյուղի ևս երկու բնակիչ՝ ծնված 1986 և 1982թթ.՝ համապատասխանաբար՝ «պոլիտրավմա, կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասում» և «աջ և ձախ ստորին վերջույթների հրազենային վնասում» ախտորոշմամբ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Բժիշկների կողմից տրված տեղեկանքների համաձայն՝ նշված անձինք ի վիճակի չեն բացատրություն տալու: Նշանակվել է դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter