HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Տոնոյանը հերքում է. հրաժարական չի տալիս, գլխավոր շտաբում պաշտոնանկություններ չեն սպասվում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան` կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ պատրաստվում է հրաժարական տալ։

«Չկա նման բան»,- ասաց նա։

Հարցին, թե զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, Տոնոյանը բացասական պատասխան տվեց։

Դավիթ Տոնոյանը չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը։ Դիտարկմանը, որ կա տեսակետ, թե հրաժարականը տարաձայնությունների հետևանք էր, Տոնոյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ առանց որևէ պատճառի չի լինում հրաժարական»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ անվտանգության ղեկավարն իր հրաժարականի տեքստում խոսում է ներքին սխալ քաղաքականության մասին, Տոնոյանն ասաց.

«Անվտանգության ծառայության տնօրենը իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք բավականին երկար սերտ համագործակցել ենք, բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն»։

Տոնոյանը հերքեց նաև տեղեկությունները, որ անվտանգության խորհրդի՝ երեկվա հրավիրված նիստում անդրադարձ է եղել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի առաջիկա հնարավոր հրաժարականին։ «Նման քննարկում չի եղել»,- ասաց նա։

Անդրադարձ եղավ նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և հայտնաբերած մտահոգիչ փաստերին, ինչին ի պատասխան` նախարարն ասաց. «Մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռևս 2016 թվականից նախաքննության մարմինները շատ մեծածավալ աշխատանքներ են կատարել»։

Տոնոյանը չբացառեց նաև այդ դեպքերով նոր քրեական գործերի հարուցման հնարավորությունը։

 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter