HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր ՊՈԱԿ

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է իր ենթակայությամբ գործող 3 պետական ոչ առևտրային կազմակերպությունները միավորել՝ ստեղծելով նոր ՊՈԱԿ։

Մասնավորապես՝ առաջարկվում է միաձուլել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ները՝ հիմնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։

Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Շրջակա միջավայրի նախարարությունը ՊՈԱԿ-ների միավորմամբ ցանկանում է ապահովել կազմակերպությունների առավել արդյունավետ աշխատանքն ու ներդնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի գործունեության հիմնական նպատակներն են լինելու մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, հողերի և ընդերքի բնական օգտագործումն ապահովելը։

Մասնավորապես՝ շրջակա միջավայրի բաղադրիչների և դրանց վրա ազդող գործոնների նկատմամբ դիտարկումներ իրականացնել, վիճակի գնահատման համար բավարար տվյալներ ստեղծել, դրանք գնահատել։

Բացի այդ, ՊՈԱԿ-ը եղանակի վիճակի, ջրային օբյեկտների ռեժիմը բնորոշող տարրերի,  մթնոլորտի և ջրոլորտի զարգացման վիճակը ներկայացնող տեղեկատվություն կստանա, դիտարկումներ կիրականացնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter