HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը: 

№100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15-ին և 10:30-ին, իսկ Գյումրիից՝ 19:40-ին և 21:05-ին համապատասխանորեն: 

Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետևյալ կարգով՝

- Երևանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55-ին, 14:25-ին ու 18:25-ին՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03-ին, 17:30-ին ու 21:50-ին:

- Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45-ին, 11:55-ին ու 18:15-ին՝ Երևան ժամանելով 10:57-ին, 15:05-ին ու 21:23-ին համապատասխանորեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter