HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցներն այսօր «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում  մասնակցել են շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը։

Կենտրոնում  կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն  օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։ 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպոթյան ներգրավմամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter