HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտի վերաբերյալ հերթական քննարկումը` ԵՄ փորձագետների հետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ փետրվարի 15-ին անցկացրեց հերթական քննարկումը' Հանձնաժողովի և ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԵՄ փորձագետներ Ֆաբիան Պապեն և Հանս-Հելմուտ Շնայդերը քննարկման մասնակիցներին ներկայացրեցին օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը: Մասնավորապես Հ. Հ. Շնայդերն իր զեկույցում մանրամասնորեն անդրադարձավ եվրոպական քաղաքականությանը' ֆինանսական ծառայությունների ոլորտում: Փորձագետը ներկայացրեց ԵՄ հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունը' ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում' անդրադառնալով ինչպես ընթացիկ հաշիվների և հարակից ծառայությունների, այնպես էլ վճարային քարտերի և վճարային համակարգի շուկայի մրցակցությանը:

Պարոն Ֆաբիան Պապեն իր զեկույցում ներկայացրեց ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը' օդային տրանսպորտի ոլորտում, մասնավորապես անդրադառնալով այս դաշտում մրցակցությունը սահմանափակող գործելակերպերին, գերիշխող դիրքի չարաշահման և համակենտրոնացումների դեպքերին: Փորձագետը ներկայացրեց նաև Գերմանիայում ավիացիայի ոլորտում մրցակցությունը սահմանափակող մի քանի նախադեպեր:

ԵՄ փորձագետները մասնակիցների հետ միասին քննարկեցին Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մի քանի գործեր' օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտների վերաբերյալ:

Նման քննարկումները հնարավորություն են տալիս տեղեկանալ միջազգային փորձին, լավագույն գործելակերպերին և հետագայում կիրառել դրանք' այս կամ այն խնդրի արդյունավետ լուծմանը հասնելու հարցում:

Տեղեկացնենք, որ «Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկումը կազմակերպվել էր մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը' ԵՄ անդամ երկու պետությունների' Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ'2011-2013 թվականներին: Ծրագրի համընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը' ընդլայնելով ՏՄՊՊՀ-ի լիազորությունները եւ զարգացնելով մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման կարողությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 1.1 մլն. Եվրո: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter