HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց Մարտի 1-ի գործով

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունի հետ։ Գ․ Ջհանգիրյանն արդարացվեց։

Նշենք, որ 2008-ի փետրվարի 23-ին գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը ձերբակալվել էր: 2009 թվականի մարտի 23-ին նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Վերաքննիչ դատարանն այդ որոշումն անփոփոխ է թողել:

Այժմ՝ 10 տարի անց, Ջհանգիրյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումն՝ այն անփոփոխ թողնելու մասին:

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter