HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության համակարգ

Մեկնարկել է «Սննդի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» երկամյա ծրագիրը, որը կյանքի է կոչվել ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ակտիվ համագործակցության արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ 

ՍԱՏՄ պետի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ ծրագիրն ուղղված է անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման ու կառավարման կարողությունների հզորացմանը: Այն ունի նաև սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորմանը վերաբերող բաղադրիչ:

ՊԳԿ փորձագետ Միրզեթ Սաբիրովիչը ՍԱՏՄ դահլիճում հավաքված անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի պատասխանատուներին և այլ շահագրգիր անձանց ներկայացրել է անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտի ռիսկերի վերլուծությանը վերաբերող միջազգային փորձը:

Նա կարևորել է սեմինարների միջոցով նախատեսվող մասնագիտացված ստորաբաժանումների կրթումը և վստահեցրել, որ ծրագրի վերջնարդյունքում կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter