HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում:

Այսպես՝ №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40):

№102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10), իսկ հակառակ ուղղությամբ՝ 22:40-ին (ժամանումը Երևան՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50):

Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝

- Երևանից գնացքները կմեկնեն ժամը 7:55-ինև 12:00-ին՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:06-ին և 15:11-ին:

- Գյումրիից Երևան գնացքները կուղևորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45-ին ու 21:40-ին և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00-ին ու 0:30-ին՝ Երևան ժամանելով համապատասխանորեն 10:57-ին, 0:10-ին, 2:25-ին և 3:00-ին:

«ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter