HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը

Երևանի պետական համալսարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ համալսարանի 100-ամյակի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, նախատեսվում է կազմակերպել հեծանվարշավ: Հեծանվարշավը մեկնարկելու է Աբովյան 52 հասցեից (ԵՊՀ 6-րդ մասնաշենք), որտեղից ավելի քան 100 հեծանվորդ շարժվելու է հետևյալ երթուղով՝ Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Գրիգոր Լուսավորիչ փողոց-Ագաթանգեղոս փողոց-Խանջյան փողոց-Սայաթ-Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց: Հեծանվարշավն ավարտվելու է Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ից՝ 

  • ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես,
  • ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդես և անհատական հավաքածուի ցուցադրություն,
  • ԵՊՀ հրատարակած գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրություն ԵՊՀ գրադարանի ճեմասրահում,
  • 14։30-15։00-ն ԵՊՀ բակում ֆլեշմոբ ուսանողների կողմից՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին։ 

Սեպտեմբերի 26-ին՝

  • ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ, որի ժամանակ ընդունվելու է ակադեմիական ազատության մասին հռչակագիր, ինչպես նաև տեղի է ունենալու պարգևատրման արարողություն,
  • հյուրերի կողմից եղևնու տնկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիշողության պուրակում,
  • 18:00-19:30-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրված Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետի ցուցադրություն:

Սեպտեմբերի 27-ին՝

  • ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով,
  • 16:00-ին՝ համալսարանականների և հյուրերի հանդիսավոր քայլերթ դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն,
  • 17:00-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսավոր նիստ և հոբելյանական համերգ:

Սեպտեմբերի 28-ին՝

  • 20:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջինկուրսեցիների երդման արարողություն և ուսանողական մեծ համերգ-դիսկոտեկ, որի ընթացքում ելույթ են ունենալու հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը,
  • համերգի ավարտին՝ տոնական մեծ հրավառություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter