HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը ՊՎԾ-ին 11,5 միլիոն դրամ հատկացրեց

Կառավարությունը Պետական վերահսկողական ծառայությանը (ՊՎԾ) 11,5 միլիոն դրամ  հատկացրեց՝ վարչական սարքավորումներ գնելու համար։

Ինչպես Կառավարությանը հայտնել է ՊՎԾ-ն՝ Անտառային 188 հասցեում գտնվող վարչական շենքից տեղափոխվել են Մաշտոցի 47 հասցեի վարչական համալիր, որի հետևանքով առաջացել են հավելյալ ծախսեր։

Բացի այդ, առկա է հավելյալ գումար պարտադիր վճարների գծով՝ պայմանավորված Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական համալիրի ավելի մեծ տարածքով, ինչպես նաև վարչական համալիրի նկատմամբ իրավունքների պետական գրանցմամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter