HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու ավտոմաքսատան բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային խումբը հերթական այցն է կատարել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին:

«Ամբողջությամբ ավարտվել են նաև ուղղաձիգ հատակագծման աշխատանքները, ներտարածքային կոմունիկացիաների տեղադրումը: Ծրագրի իրականացման համար կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեին առաջին փուլով հատկացրել է 181 մլն դրամ, երկրորդ փուլով՝ 966 միլիոն դրամ: Շինհրապարակում շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Երեկոյան ժամերին տարածքն ապահովված  է նաև արտաքին լուսավորությամբ, ուստի շինարարներն աշխատում են մինչև ուշ գիշեր:  Եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացում»,- ասում է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter