Գործադիրը 291 միլիոն դրամ տրամադրեց պետական սեփականություն հանդիսացող տարածքների կահավորման, տեխնիկական հագեցվածության համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 291 միլիոն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։
Այդ գումարի շրջանակում աշխատակազմը նախատեսում է պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքներ կահավորել, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումներ ձեռք բերել, ինչպես նաև հարակից տարածքների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ կատարել։
Սակայն, թե որ տարածքներն են նորոգվելու և կահավորվելու Կառավարություն ներկայացված որոշման նախագծում մանրամասնած չէ, քանի որ որոշման նախագիծն ունի նաև գաղտնի դրույթներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել