HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի N 16 հատուկ դպրոցը դարձավ հիմնական հանրակրթական դպրոց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Երևանի N 16 հատուկ դպրոցը վերանվանել Երևանի հ. 201 հիմնական դպրոց։ Հատուկ դպրոցի կարգավիճակը փոխվեց՝ դառնալով հիմնական հանրակրթական դպրոց։

Դպրոցը 1-9-րդ դասարանների հանրա­կրթա­կան ծրագրեր է իրականացնելու:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 21-ից ապրիլի 20-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է Երևանի հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կատարել է ֆունկցիաների խանգարման աստիճանի գնահատում, նախկին՝ բժշկական ախտորոշումների հիման վրա կատարված գնահատումների փոխարեն:

Դրա արդյունքում պարզվել է, որ Երևանի N16 հատուկ դպրոցում սովորում են 202 աշակերտ (ապրիլի 20-ի դրությամբ), 170 սովորողների գնահատման արդյունքում պարզվել է, որ 100 երեխա ֆունկցիայի խանգարում չունի, հետևաբար չկա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, 56 երեխա ունեն տեսողական ֆունկցիայի թեթև խանգարում, 14 երեխա՝ միջին խանգարում, 32 սովորող չի գնահատվել, քանի որ ծնողները համաձայնություն չեն տվել:

Քանի որ դպրոցում հիմնականում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաներ, որոնցից 169-նն էլ հիմնական դպրոցի աշակերտներ են, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկել է հատուկ դպրոցի կարգավիճակը փոխել հիմնական հանրակրթական դպրոցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։