HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը երկու տարով երկարաձգեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարումը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց երկու տարով երկարաձգել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարումը։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ 2017 թվականին Կառավարությունը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրել է 50,6 միլիոն դրամի վարկ, որը ենթակա էր մարման սկսած 2019 թվականի հուլիսի 1-ից։

Վարկը, ըստ Ֆինանսների նախարարության, ծախսվել է ընկերության կողմից շենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման և համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման նպատակով։ Կառավարության որոշումներով ընկերությունը մեկնարկային վիճակի բերելու և գործարկման համար անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով տրամադրվել են նաև այլ վարկեր։

Նախատեսված էր ընկերությունը գործարկել 2014 թվականին, և վարկերի մարումը սկսել 2019 թվականից, այնինչ, ըստ նախարարության, «տարբեր հանգամանքներից կախված»՝ ընկերության գործարկումը հետաձգվեց անորոշ ժամկետով, այդ իսկ պատճառով Կառավարությունը որոշեց երկարաձգել վարկերի մարման ժամկետները։

Նշենք, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին»  օրենքի ցանկերում, դրա 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:  

        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter