HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթովպիայում կստեղծվի Հայաստանի դեսպանություն

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի դեսպանություն։ Այն կլինի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին: Նախարարությունը կարծում է, որ Եթովպիան ներկայում արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։

Այնինչ Հայաստանը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում։

«Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,- հայտնել է ԱԳՆ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter