HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազենային վնասվածք ստացած զինծառայողը բուժումը կշարունակի Գերմանիայում

Զինվորական ծառայություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով Կառավարությունը 9,4 միլիոն հատկացրեց։

Գումարը տրամադրվելու է Պաշտպանության նախարարությանը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Բուժման ծախսերը ներառում են նաև գիշերակացի, սննդի, դեղորայքի, օրական երեքանգամյա բուժիչ պրոցեդուրաների, բժիշկների խորհրդատվության արժեքը:

ՊՆ-ի հաղորդմամբ՝ հատուկ նշանակության ստորաբաժանման պայմանագրային ավագ սերժանտ Հայկ Սեխլիյանը 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի սահմանին ստացել է ականապայթյու­նային ողնաշար-ողնուղեղային վիրավորում:

Հայաստանի բժշկական կենտրոններում երկարատև բուժօգնությունից հետո Սեխլիյանը մասնագիտական հետազոտություններ է անցել ԳԴՀ Շվարցվալդի Բադ Քրոցինգեն կլինիկայում, որտեղ առաջակվել է 28-օրյա ստացիոնար վերականգնողական համալիր մասնագիտացված բուժօգնություն:

Կլինիկայի տված տեղեկատվության հիման վրա մասնագիտական հանձնաժողովը օրեր առաջ դրական եզրակացություն է տվել Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter