HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն 96-րդն է աշխարհում

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտանին 2 տեղով առաջադիմել է ու 96-րդն է: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը 1-3 հաշվով զիջել է Իտալիային եւ 4-2 հաշվով հաղթել Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Հայաստանի հավաքականն այս պահին ունի 1242 հաշվարկային միավոր: 

Դասակարգման ցուցակը գլխավորում է Բելգիան, հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Կոլումբիան, Արգենտինան: 

«Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում մեր ընտրանու մրցակիցներից Իտալիան 15-րդն է (+1), Բոսնիա եւ Հերցեգովինան 46-րդն է (-4), Ֆինլանդիան 54-րդն է (+3), Հունաստանը՝ 60-րդը (-6), Լիխտենշտայնը մնացել է 182-րդ տեղում:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան (25), հաջորդում են Ռուսաստանը (42), Բելառուսը (82), Ուզբեկստանը (88), Վրաստանը (91), մյուսները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են: 

Մեր հարեւաններից ամենաբարձր հորիզոնականում Իրանն է (23), Թուրքիան 36-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 91-րդը, իսկ Ադրբեջանը՝ 109-րդը: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter