HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին: 

«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է:

Ընդհանուր առմամբ, ինչպես նախկինում, հիմա էլ կարող եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտների կայացումը և կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայություննյ իրապես կայացած ինստիտուտ է: Բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր հավակնությունները գնալով ավելի մեծանալու են և որքան էլ մեր որևէ կառույց կայացած է, մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը, ինչն ամենևին չի նշանակում, թե նրա պրոֆեսիոնալ մակարդակը որևէ կերպ ցածր է:

Ես միշտ ասում եմ, որ սկսած վարչապետից և ավարտած հանրակրթական դպրոցի ուսուցիչով, բոլորի ամենօրյա խնդիրը պետք է լինի հետևյալը. ամեն յուրաքանչյուր հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ, քան նախորդ օրը, որովհետև, իմ կարծիքով, դա է առաջընթացի գրավականը: Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է:«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքեր, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter