HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որակավորումների ճանաչման գործընթաց. հայտնբերվել է 30 կեղծ դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Խորհուրդը հաստատել է ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն:

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը: Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին:

ԱՓՇԱՏԿ-ի 2012 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ և կազմում է մոտ 4 մլն դրամ: Այս մասին հայտնում է ԿԳՆ-ն:

Մեկնաբանություններ (1)

nvard
Ete aveli lyrj ysymnasiren, khaitnaberen ail kerc diplomner........u naev gragoxyriynner. Aisor gitytiynneri teknacy ev doktorneri 90% gragoxytiamb e hasel dran...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter