HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները:

Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և կորպորացիայի միջև հեռանկարային համագործակցություն կձևավորվի:

Հանդիպմանն ադրադարձ է եղել նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը և դրա շրջանակում, ի թիվս միջազգային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, նաև Boeing–ի հետ համագործակցության հնարավորություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter