HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի այգին կպաշտպանեն քաղաքացիները

Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը.

1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանը ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացրել և քաղաքացիներին կոչ է արել «օրենքից չխոսել»,

2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել՝ հօգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության,

3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը,

4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել՝ ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում,

5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով,

6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները, և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին:

Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ

եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
16.02.2012

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
These questions will not just go away - exactly like these activists will not just go away. They will grow in numbers with time! The Power is with The People!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter