Վահե Հարությունյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահե Պետիկի Հարությունյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքը:
Վահե Հարությունյանի կենսագրությունը
2017 թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
07.11.2016 թ.-23.03.2017 թթ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական
04.07.2015-05.11.2016 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
13.02.2015-04.07.2015 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ
31.12.2013-13.02.2015 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ
28.12.2013-31.12.2013 թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ
25.07.2012-05.09.2012 թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
30.11.2007-25.07.2012 թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
11.01.2007-30.11.2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ
12.01.1999-11.01.2007 թթ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
11.07.1997-12.01.1999 թթ. Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ
1994-1996թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Կրթություն
1989-1994 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել