HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ստյոպա Սաֆարյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել կողոպուտի հոդվածով

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով՝ կողոպուտը, որիշի գույքի բացահայտ հափշտակությունը:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան՝ ժամը 22։50-ի սահմաններում, իր բնակարանի մուտքի դռան մոտ 2 անձ մոտեցել է Ստյոպա Սաֆարյանին, և, վերջինիս հաղորդմամբ, նրանցից մեկն իր մեջքից հրել է, իսկ մյուսը ձեռքից բացահայտ հափշտակել «iPhone 8» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Դեպքից անմիջապես հետո Սաֆարյանն ահազանգել է ոստիկանություն, ապա բացատրություն տվել միջադեպի վերաբերյալ:

Թեև Ստյոպա Սաֆարյանը համոզված էր, որ իր դեմ հարձակում գործած անձանց նպատակն ամենևին չի եղել իր հեռախոսը հափշտակելը՝ քրեական գործը, փաստորեն, հարուցվել է կողոպուտի փաստի առթիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter