Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության, ընտանիքի կայացման և ամրապնդման, երաժշտարվեստի, մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև գրական-մշակութային երկարամյա բեղմնավոր գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը:
Անկախության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվել է ազատամարտիկ Կարեն Սուքիասյանը:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին ու ներկաներին Անկախության տոնի առթիվ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել